Ֆուձի լեռը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Հնարավոր է՝ Ճապոնիայի Ֆուձի լեռն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հաղորդում է BBC-ն: Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային հանձնաժողովը Ճապոնիայի կառավարությանը տեղեկացրել է, որ լեռը իր տեսքով լիովին համապատասխանում է որպես համաշխարհային ժառանգություն գրանցելու համար: Ծովի մակարդակից 3776 մետր բարձրություն ունեցող լեռը մեծ դեր ունի ճապոնակնան արվեստում, մշակույթում և կրոնում: Ակնկալվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջնական որոշում կընդունի ընթացիկ տարվա հունիսին: Ներկայում համաշխարհային ժառանգության ցանկում Ճապոնիայից ընդգրկված է 12 օբյեկտ: