Ադրբեջանին ՄԱԿ-ում խստորեն քննադատել են

Ապրիլի 30-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստին քննարկվել է այս ոլորտում Ադրբեջանի կառավարության զեկույցը: Այն ներկայացրել է ադրբեջանկան պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, հաղորդում է ադրբեջնական contact.az-ը:

Պատվիրակության անդամ, արդարդարտության փոխնախարար Թորգուլ Մուսաևը ներկայացրել է դատական համակարգում կատարված բարեփոխումները՝ ընդգծելով, որ երկրում հասարակական կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չկան, և դրանց թիվը 3 հազ. է: Նրա խոսքով՝ կազմակերպությունների գրանցումն ավելացել է 20%-ով, և նրանք կարող են գործել նաև առանց գրանցման:

Զեկույցի քննարկմն ընթացքում Ադրբեջանի հասցեին գովեստի խոսքեր հիմնականում հնչեցրել են հետխորհրդային երկրների ներկայցուցիչները, մինչդեռ եվրոպական երկրների և ԱՄՆ պատվիրակները քննադատել են Ադրբեջանում մարդու իրավուքների ոլորոտում իրադրությունը:

Այսպես՝ Գերմանիայի ներկայացուցիչը Բաքվին կոչ է արել հարգել ԵԽԽՎ բանաձևի պահանջները և դադարեցնել ճնշումները մամուլի նկատմամբ, հարգել խոսքի և ազատ արտահայտման իրավունքները:

Ֆրանսիայի ներկայացուցիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել երկխոսել քաղաքացիական հասարակության հետ՝ հատկապես հավաքների ազատորեն անցկացման հարցում:

Հունգարիայի պատվիրակն ընդգծել է Ադրբեջանում չարտոնված հավաքներին մասնակցության համար սահմանված պատժի ոչ համարժեք լինելը:

Լեհերին հատկապես մտահոգել է ադրբեջնական բանտերում մահվան ելքով բռնությունների կիրառման փաստը և անհրաժեշտ հետաքննության անցկացման բացակայությունը:

Սլովակիայի ներկայացուցիչն էլ կոչ է արել դադարեցնել խաղաղ ցուցարարաների դեմ ուժի կիրառումը:

Մեծ Բրիտանիայի ներկայացուցը կարևորել է Ադրբեջանում ընտրական տարում խաղաղ հավաքների անցկացման ապահովումը:

ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչներըին մտահոգել է լրագրողների և ակտիվիստների ձերբակալութունը: Նրանք կոչ են արել ազատ արձակել ձերբակալվածներին:

83 պետություն Ադրբեջանի կառավարությանն է ներկայացրել իր խորհուրդները, որոնք 6 ամսվա ընթացքում պետք է կամ ընդունվեն կամ մերժվեն:

Ուշագրավ է, որ Մարդու իրավունքների խորհդին ադրբեջնական և միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ ներակայացրել են Ադրբեջանում իրադրության վերաբերյալ իրենց այլընտրանքային զեկույցը:

Մեկնաբանել