Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան գլորվել է հանգստացողների վրա. կա 6 զոհ

Մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ. տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում հանգստացող մարդկանց վրա:

Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 3 տուժած:

Ճշտվել է երկու զոհերի ինքնությունը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Հայկ Մարտիկյան (40 տ.) և Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ Վրույր Ղազարյան (37 տ.):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել