Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որը գնահատում է մամուլի ազատության վիճակը 2012թ. աշխարհի 197 երկրում: Ըստ Freedom House-ի` Թուրքիան մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է ապրել:
Այս տարի Թուրքիան զբաղեցրել է 120-րդ տեղը` նախորդ տարվա 119-ի համեմատ:
Freedom House-ի զեկույցում նշվում է, որ ճնշումներ են գործադրվում մասնավորապես քուրդ ակտիվիստների, լրագրողների, ուսանողների, արհմիությունների անդամների նկատմամբ:
Զեկույցում հիշատակվում է նաև, որ Թուրքիան շարունակում է առաջատար մնալ ձերբակալված լրագրողների թվով: