Մայիսի 1-ին Թուրքիայում բախվել են արհմիություններն ու ոստիկանությունը

Մայիսի 1-ին Թուրքիայում աշխատանքի և աշխատավորների տոնը նշելիս քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականը:

Բանն այն է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը չէր թույլատրել քաղաքացիներին ակցիա կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, սակայն մայիսի 1-ի առավոտյան մի շարք արհմիությունների անդամներ հավաքվել էին Բեշիքթաշ և Շիշլի թաղամասերում և ցանկացել մուտք գործել Թաքսիմ հրապարակ:

Ոստիկանությունը ցույցը ցրելիս կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Ոստիկանության միջամտությունից հետո բախումներ են սկսվել: Կան բազմաթիվ վիրավորներ:

Մեկնաբանել