Մայիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մայիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, մայիսի 6-ին, 7-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, 6-ին, 7-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Երևանի մայիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

•Օդի առավելագույն ջերմաստիճան 33.30C (1935թ.),

•Օդի նվազագույն ջերմաստիճան 0.20C (1945թ.),

•Օդի միջին օրական ջերմաստիճան 15.30C:

Մեկնաբանել