Ստեփանավանի Արմանիս թաղամասի դպրոցի բակում հանքարդյունաբերական թափոններ են լցվել, որոնք մեծ քանակի մկնդեղ և այլ ծանր մետաղներ են պարունակում:
Մկնդեղով լի թափոններ՝ դպրոցի բակում
Posted in:
Ստեփանավանի Արմանիս թաղամասի դպրոցի բակում հանքարդյունաբերական թափոններ են լցվել, որոնք մեծ քանակի մկնդեղ և այլ ծանր մետաղներ են պարունակում:
Էլեկտրոնային դեղատոմսերի գործարկումից ինը ամիս անց դեղատները բողոքում են դրանց գործարկման ընթացքից։ Նրանց խոսքով՝ բժիշկները դեղատոմսը դուրս չեն գրում էլեկտրոնային եղանակով, իսկ տեսչական մարմինը հենց իրենց է տուգանում՝ յուրաքանչյուր հատ դեղի համար 5000 դրամ։ ՍիվիլՆեթը տարբեր զրուցակիցների հետ փորձել է հասկանալ խնդիրը։
Երևանի ավագանիում ներկայացված «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում պատմում է, թե ինչու են բաժանվել ճանապարհները նախկին դաշնակիցի՝ Հայկ Մարությանի հետ, և ինչու է Մարությանի՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը անիմաստ՝ առանց քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության։
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե արտերկրյա գործուղումների բոլոր ծախսերը թափանցիկ հրապարակվում են և որևէ բան չի թաքցվում։ Լրագրողների հարցին, թե ինչու են արտերկրյա գործուղումների մեկնող պատվիրակություններն այդքան մեծաթիվ, Սիմոնյանը պատասխանել է, որ դրանք համապատասխանում են աշխատանքային պահանջներին։ Նա նաև բացատրել է բիզնես դասի ավիատոմսերի անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկար թռիչքներից հետո անմիջապես պետք է մասնակցի բարձրաստիճան հանդիպումների։ «Ինձ, առնվազն իմ պարագայում, պետք է, որ ես քնեմ [ինքնաթիռում՝ խմբ.], որ կարողանամ գիտակցեմ անգլերեն, ռուսերեն, հայերեն ինչ եմ խոսում, և որևիցե ծախս փակ չի և որևիցե ծախսի մասին մենք որևիցե բան երբեք […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նելլի Դավթյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության միագրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։ Մինչ այս նշանակումը նա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալն էր։ Ավելի վաղ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանն ազատվել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Ըստ Հայաստանի ՊՆ-ի հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: «Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը»,- հայտնում է գերատեսչությունը։ Վերջերս հունական աղբյուրները տեղեկություն էին տարածել նրա մասին, որ Հունաստանը կարող է Հայաստանին փոխանցել S-300PMU-1 զենիթահրթիռային համալիրներ և ռուսական արտադրության այլ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր։
Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 5-ի նիստի օրակարգում։ Մեխակյանը այս պաշտոնում կփոխարինի Դավիթ Խուդաթյանին, որը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաար։ Մեխակյանը 2018-2020 թթ. եղել է պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, հետագայում նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ, իսկ 2021-ից Խոյ համայնքի ղեկավարն է։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում պարզաբանել է ՍԴ վերջին որոշումը, որով հստակեցվել է Սահմանադրության և Անկախության հռչակագրի հարաբերակցությունը: Դիլանյանի խոսքով՝ այս որոշմամբ սահմանազատվել է Սահմանադրությունը. դրա անհրաժեշտությունը պայմանավորված էր երկու հիմնարար փաստաթղթերի միջև առկա իրավական երկվության վերացման հրատապությամբ: Հարցազրույցի ընթացքում ՍԴ նախագահն անդրադարձել է նաև հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող մեկ այլ թեմայի՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենսդրության վերաբերյալ դիմումի քննության ձգձգման պատճառներին: Նա նաև խոսել է դատական իշխանության անկախության ամրապնդման հրատապ խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների մասին: