Մայիսի 17-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 17-ին արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի դիմումը, հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Նիստում կքննարկվեն նաև թիվ 7/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի Արշակ Մուսախանյանի, թիվ 9/05 ՏԸՀ անդամ Վարդգես Գասպարիի և թիվ 9/28 ՏԸՀ անդամ Գրիգոր Բուջուկյանի և «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վստահված անձ Աշոտ Մանուկյանի դիմումները:

Մեկնաբանել