Տ. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գյումրի

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 28-ին, այցելել է Շիրակի մարզ, հաղորդում է Galatv.am-ը:

Տիգրան Սարգսյանը ժամանել է Գյումրի՝ մասնակցելու Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոների վերաբացման միջոցառումներին, որի կազմակերպիչը ռուսական կողմն է՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ԲԲԸ-ն: Պատվիրակության կազմում են նաև կապի և տրանսպորտի նախարար Գ. Բեգլարյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Galatv.am-ի նկարահանող խումբն աշխատում է տեղում: Մանրամասների մասին կհաղորդվի ավելի ուշ:

Մեկնաբանել