Samsung-ը դարձել է սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատար

Հարավկորեական Samsung ընկերությունը վերադարձրել է սմարթֆոնների շուկայում վաճառքների ցուցանիշով համաշխարհային առաջատարի տիտղոսը` երկրորդ տեղ մղելով Apple տեխնոլոգիական ընկերությանը: Ինչպես հաղորդում է ամերիկյան Mashable կայքը, այս մասին են վկայում բրիտանական Enders Analysis հետազոտական ընկերության փորձագետ Բենեդիկտ Էվանսի իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Samsung-ը համաշխարհային շուկայում իրացրել է $23,62 մլրդ-ի սմարթֆոն, ինչը $952 մլն-ով գերազանցում է նախորդ եռամսյակի համապատասխան ցուցանիշը:

Նույն ժամանակահատվածում Apple-ը սմարթֆոնների շուկայում իրացրել է $22,95 մլրդ-ի, ինչը $7,71 մլրդ-ով գերազանցում է 2012թ. վերջին եռամսյակի ցուցանիշը:

Երրորդ տեղում է հայտնվել ֆիննական Nokia-ն ($3,64 մլրդ): Նրան հաջորդում է հարավկորեական LG Electronics-ը ($2,95 մլրդ):

Էվանսի հետազոտությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել