ԱՄՆ-ը ամենամրցունակն է աշխարհում. վարկանիշ

ԱՄՆ-ը գլխավորել է շվեյցարական IMD (International Institute for Management Development) բիզնես դպրոցի աշխարհի ամենամրցունակ 60 երկրներրի 2013թ. վարկանիշը: Վարկանիշի լավագույն եռյակը, ինչպես 2012թ., անփոփոխ է: 2-րդ ամենամրցունակը Շվեյցարիան է: 3-րդ հորիզոնականում Հոնկոնգն է: Վարկանիշը եզրափակում է Վենեսուելան:

Վարկանիշը կազմվել է վիճակագրական տվյաների, ինչպես նաև ընկերությունների ղեկավարների հարցումների արդյունքերի հիման վրա՝ ընդհանուր առմամբ 4200 մարդ:

Այս տարի՝ 2012-ի համեմատ, վարկանիշում զգալի նահանջ են արձանագրել Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրները: Դիրքերի ամենամեծ բարելավումն արձանագրել է Արաբական Միացյալ Էմիրությունները, որը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 2012թ. 16-րդ-ի համեմատ: Զեկույցի հեղինակները սա պայմանվորում են պետական կառավարման արդյունավետության բարձրացմամբ, բյուջետային և բիզնես կարգավորման ցուցանիշների բարելավամամբ: IMD-ի մրցունակության ուսումնասիրության կետրոնի ղեկավար Ստեֆան Գարելի խոսքով՝ ԱՄԷ զգալի առաջընթացն այս տարվա ամենաամեծ անակնկալն է եղել: Ինչ վերաբերում է Եվրոպային, ըստ Գարելի, նրան «թաղելը» դեռ վաղ է՝ չնայած մրցունակության նվազմանը: Ավելին՝ Շվեյցարիան, Շվեդիան, Գերմանիան և Նորվեգիան բարելավել են իրենց դիրքերը: Վարկանիշի հեղինակների կարծիքով՝ ամենահեռանկարայինները BRICS-ի երկրներն են: Գարելի խոսքով՝ թեև Հարավաֆրիկյան Հանրապետոթյունը զգալիորեն զիջել է իր դիրքերը, խմբի դիրքերի բարելավումը ապահովել են հիմնականում Չինաստանն ու Ռուսաստանը:

Այս տարի IMD-ն ներկայացրել է նաև վարկանիշի հետահայաց տարբերակը՝ սկսած 1997թ.: Վարկանիշում ընդգրկված բոլոր երկրները բաժանվել են «կանաչների» և «կարմիրների»: Առաջինները բարելավում, «կարմիրները»՝ նահանջ արձանագրած երկրներն են:

Մեկնաբանել