Ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը զբաղվել են վաշխառությամբ

Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից վաշխառությամբ զբաղվելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՔԾ պաշտոնական կայքը:

Քաղաքացուհուց ստացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը զբաղվել են վաշխառությամբ, մասնավորապես` պարտքով գումար են տվել Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող` ամսական 10%-ով:

Նախապատրաստված նյութերով 2013թ. մայիսի 25-ին ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փոխգնդապետի և նրա կնոջ գործողություններից տուժել է ոչ միայն դիմումատուն, այլև մեկ այլ քաղաքացի։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։

Մեկնաբանել