«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստները մայիսի 31-ին` ժամը 13:30-ից ցույց են իրականացնում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մուտքի մոտ, որտեղ որտեղ ընթանում է ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը:
Ակտիվիստները վանկարկում են «Սերժիկ հեռացիր», «Պայքար, պայքար մինչև վերջ», «Սերժիկ մարդասպան», «Արդարություն» և այլն:
Ցուցարարներին մոտեցավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որը ներկայացրեց, թե ինչ է կատարվում նիստին և տեղեկացրեց, որ պատվիրակությունը ժամը 15:00-ին հյուրանոցից դուրս կգա:
Ակտիվիստները ունեն ցուցանակներ, որոնց վրա գրված է՝ «Ստեղ եկել եք, որ ինչ անեք», «ՀԱԿ երիտասարդներին արդարացում», Pace stop praising rigged elections, Are you with democracy or the usurper, Free Tigran Araqelyan:
Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են` 1. ՀՀ-ում գործող իշխանություններից ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008 թվականի Մարտի 1-ին իրագործված սպանդը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, 2. Անհապաղ արձագանքել վերջին` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինություններին, 3. Դատապարտել իշխող հանրապետական կուսակցության կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետևողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը, 4. Պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումը Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյնաի նկատմամբ, եւ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:
Այս պահին ակտիվիստները հյուրանոցի մուտքի մոտ են: