Լուսանկարիչը պատմության իրական վավերագիրն է. Արա Գյուլեր

Շուրջ երկու տարի է՝ ձեր կառավարության հետ բանակցում ենք էքսպոզիցիոն բանալու համար, պատասխանը ուշանում է շատ, վերջապես հոս եմ՝ էքսպոզիցիոնը բանալու. նշեց հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ, «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Արա Գյուլերը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում: «Մենք լուսանկարիչ չենք, մենք ժուռնալիստ ենք, մենք մեր քամիչից անցկացնելուց հետո ֆոտոգրաֆի մեջ մեր զգացումն ենք դնում: Ֆոտոյի մը մեջը նյութ դնելու է, ան է կարևոր»,- նշեց նա՝ բացատրելով, որ լուսանկարիչն իրական վավերագիրն է, անեղծ պատմության հաղորդողը:

Արա Գյուլերն ասաց, որ ցուցասրահի սահմանափակ տարածքի պատճառով զտել է իր նախատեսած նկարները, և 130-ի փոխարեն կցուցադրի շուրջ 80-ը:

Աշխարհահռչակ լուսանկարիչը չգիտի, թե որքան ակնթարթներ են անմահացել իր ձեռքերի մեջ. անթիվ են իր լուսանկարները՝ «ոչ սենյակում դառնալու տեղ կա, ոչ էլ՝ քոմփյութերին մեջ»:

Իր ստեղծագործական կյանքն Արա Գյուլերը սկսել է կինոյով և թատրոնով, սակայն չի սիրել կյանքը միակողմանիորեն, սուբյեկտիվորեն ներկայացնող արվեստները: «Ամբողջ աշխարհքին արվեստները սուտ կխոսեն. սուտեն կելլա արվեստը,- նշեց նա:- Ֆոտոգրաֆն է ճիշտը. անիկա արվեստ չէ, անիկա պատմություն է»

Արա Գյուլերը նախատեսում է այցելել Զանգեզուրի և Նախիջևանի շրջաններ՝ ուսումնասիրելու և լուսանկարելու հայկական ճարտարապետությունը:

Երևանում ցուցահանդեսի բացումից մեկ օր անց Արա Գյուլերը մեկնելու է Հայաստանից. «միայն օդանավից կվախնամ. վաղուց նստած չեմ»,- նշեց նա:

Մեկնաբանել