ՊՆ նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել կուրսանտի սպանության հարցով

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները, Գլխավոր շտաբի պետը, ՀՀ ՊՆ և ԳՇ վարչությունների պետերը: Այս մասին, jfhr.am կայքի փոխանցմամբ, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ նախարարը հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն և պատժել բոլոր մեղավորներին:

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ի երեկոյան պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ` վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Վերջինս ստացած հարզենային վիրավորումից շուրջ մեկ ժամ անց մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանել