Եթե այդ ամենը կատարվեր ընտրությունների շեմին, պատիժ չէր լինի. քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը դրական է համարում այն, որ հանցագործին պատժում են, սակայն, ըստ նրա, խնդիրն այն է, թե ինչո՞ւ են հենց այս փուլում պատժում:

Мedialab.am-ի հետ զրույցում նա նշել է. «Չկան ընտրություններ, և կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը կարող է հանգիստ այդ մարդկանց հանդեպ վարվել այնպես, ինչպես օրենքն է պահանջում: Մինչդեռ եթե այդ ամենը կատարվեր ընտրությունների շեմին, պատիժ չէր լինի: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանգնած է բավական ծանր երկընտրանքի առաջ: Մի կողմից ինքը պատժում է այդ մարդկանց, կորցնում է իր հենարանը, որովհետև այդ մարդիկ են իրեն ձայներ ապահովում: Իսկ եթե ինքը չի պատժում այդ մարդկանց, պետությունը սկսում է կամաց-կամաց քայքայվել: Երբ Սուրեն Խաչատրյանն ու նրա հարազատները կարող են մարդ սպանել, ապա հարց է ծագում` ինչո՞ւ չի կարելի սպանել այն մարդուն, ով սպանեց զինծառայող Լյուքս Ստեփանյանին: Այսինքն՝ սա բերում է նրան, որ երկրի կյանքում սպանությունները դառնում են բնականոն երևույթ, որը բերում է բոլոր ինստիտուտների՝ բանակի, ոստիկանության և այլ կառույցների քայքայման»:

Քաղաքագետի խոսքով՝ Սերժ Սարգսյանը, գտնվելով երկու քարի արանքում, այսօր փորձում է հավասարակշռված որոշումներ կայացնել, որոնցից մեկն էլ սա է: Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ըստ Երվանդ Բոզոյանի, Սուրեն Խաչատրյանն ու նրա հարազատները պետք է վաղուց բանտում լինեին:

Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքին և թեմայի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել