Մարզպետարանի արածն անթույլատրելի է. դատախազության խոսնակ

Որքանո՞վ էր օրինական Սյունիքի մարզպետարանի կողմից հաղորդագրության տարածումը, որով ներկայացվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքի տեսագրության նկարագրությունը։

Ի պատասխան «Ա1+»-ի հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է. «Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»։

Նա հիշեցրել է, որ տվյալ դեպքով տեսագրությունը դեռ փորձաքննության փուլում է, և դրա ավարտից հետո է միայն հնարավոր խոսել դրա ամբողջականության և բովանդակության վերաբերյալ, ինչի վերաբերյալ լիազորված են խոսել վարույթն իրականացնող մարմինն ու դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը:

Հիշեցենք, որ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետ Սուրեն Խաչատրյանի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը և տարածել դրա բովանդակության մասին։ Մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով կա մեկ զոհ, և երկու վիրավոր։

Մեկնաբանել