Հայաստան-Մալթա՝ 0:1 (ֆոտոշարք)

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում այսօր Հայաստանի ազգային հավաքականն իր 5-րդ հանդիպումն անցկացրեց ԱԱ2014-ի ընտրական փուլում՝ մրցելով Մալթայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում հյուրերը կարողացան Հայաստանի հավաքականի նկատմամբ գրանցել նվազագույն առավելություն: Միակ գնդակը խփեց Միխալ Միֆսուդը հանդիպման ութերորդ րոպեին:

Հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբից ակտիվ էր Հայաստանի հավաքականի հարձակման գիծը: Էդգար Մանուչարյանի փոխարեն խաղադաշտում էր Յուրա Մովսիսյանը: Հայերը մի քանի րոպե պաշարել էին մրցակցի դարպասը, շարունակաբար ճնշում էին, սակայն ջանքերը չտվեցին ցանկալի արդյունքը. երկրորդ խաղակեսում երկու թիմերի դարպասներն էլ անառիկ մնացին, խաղն ավարտվեց Մալթայի հաղթանակով:

Մալթայի հավաքականը Երևանից կմեկնի 3 միավորով: Նախորդ 4 հանդիպումներից հետո Հայաստանի ընտրանին ևս ունի 3 միավոր:

Հատկանշական է, որ մինչ այս Հայաստանի ու Մալթայի ֆուտբոլի ազգային հավաքականներն իրենց ուժերը չափել են 4 անգամ, և բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են 1:0 հաշվով: Այսօրվա խաղը, սակայն, առաջինն էր, որտեղ խորհրդանշական 1 գոլը Մալթայինն էր:

Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել