Երբեք չգիտես. Economist-ը՝ Իրանի նախագահական ընտրությունների մասին

Բրիտանական Economist հանդեսը հոդված է հրապարակել Իրանում հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ «Երբեք չգիտես» վերնագրով: Ըստ պարբերականի՝ թեև նախագահության համար պայքարող ութ թեկնածուները հոգևորականության սուր աչքի մանրազնին ստուգումն են անցել, ամենևին հստակ չէ՝ ով կհաղթի ընտրություններում: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Իրանի նախագահական վերջին ընտրություններում միլիոնավոր մարդիկ իրենց բողոքն արտահայտելու համար փողոց դուրս եկան, երբ հաղթող հայտարարվեց այդ ժամանակ ևս գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Չորս տարի շարունակ Իսլամական Հանրապետությանը դեռ չի հաջողվել լիովին վերականագնվել քաղաքական կաթվածից: Մեկ տարի տևած ցույցերից և հետապնդումներից հետո Իրանի ապագայի համար ճակատամարտում հաղթող դարձան հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին հավատարիմ պահապանողական ուղեգծի կողմնակիցները: Նրանց ռեֆորմիստ հակառակորդները հայտնվեցին պահեստայինների նստարանին. Միր Հոսեյն Մոսավին՝ անզիջում ռեֆորմիստների սիրելի առաջնորդը, որը իրեն 2009թ. ընտրությունների հաղթող էր համարում, շարունակում է տնային կալանքի տակ մնալ, ինչպես ռեֆորմիստ մեկ այլ թեկնածու՝ Մեհդի Քարուբին: Քաղաքական գործիչները անգամ Իսլամական պետության ներսում քաղաքականացված են ավելի, քան երբևէ:

Այժմ ռեֆորմիստները լրջորեն մտածում են՝ ինչպես մասնակցել հաջորդ պայքարին: Նախագահական ընտրությունների առաջին փուլը հունիսի 14-ին է: Հոգևորականներից և իրավաբաններից կազմված Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հարյուրավոր հավակնորդներին մերժումից հետո ընտրարշավին մասնակացում է ութ թեկնածու, որոնց կեսին նշանակել է Խամենեին: Խորհուրդը պայքարից վիճելի կերպով դուրս է թողել նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին, որին, հավանաբար հետ էին բերել ռեֆորմիստները: Պայքարի մեջ մնացել են ռեֆորմիստ համարվող երկու թեկնածուներ՝ Հասան Ռոհանին և Մոհամադ Ռեզա Արեֆը, որոնք երկուսն էլ 2009թ. հետընտրական խռովությունների ժամանակ լռություն են պահպանել: Ռոֆորմիստները մտածում են՝ երկուսից որի հետ կապել իրենց ճակատագիրը:

Նրանց համար նախըտնրելի տարբերակը Ռոհանին է: 64-ամյա հոգևորական Ռոհանին, որը կրթություն է ստացել նաև Գլազգոյում, միջուկային բանակցություններում Իրանի գլխավոր բանագնացն է եղել ռեֆորմիստական հայացքների տեր Մոհամադ Խաթամիի նախագահության շրջանում՝ 1997-2005 թթ.: Թեկնածուների՝ քվեարկությանը նախորդող հեռուստատեսային բանավեճերում Ռոհանին Ահմադինեժադին քննդատել է հարկաբյուջետային հարցերում անկարողության համար՝ միաժամանակ ցավ հայտնելով երկրում ստեղծված ճնշող «անվտանգության մթնոլորտի» համար: Արեֆը, որը կրթություն է ստացել նաև Սթենֆորդում՝ Կալիֆոռնիայում, հիմնականում կիսում է Ռոհանիի աշխարհայացքը՝ հայտարարելով նաև, որ 2009թ. բռնություններ են կիրառվել: Նա Ահմադինեժադին խստորեն քննադատել է ցուցարարներին վարկաբեկելու համար, երբ նախագահը ռեֆորմները «փոշոտ և կեղտոտ» էր որակել:

Ռոհանին և Արեֆը պահպանողական ուժեղ հակառակորդներ ունեն: Սայիդ Ջալիլին, որին շատերը հիմնական հավակնորդ են համարում, հոգևոր առաջնորդի հավատարիմ հետևորդն է, և իր քարոզարաշավը կառուցում է ինչպես «հակազդեցության» հեղափոխական հռետորաբանության, այնպես էլ մուսուլամանական ավանդական արժեքների վրա: Ջալիլին, որի ատենախոսությունը Մուհամեդ մարգարեի արտաքին քաղաքականության մասին է, չնայած սեփական ուժերի պակասին՝ ակնկալվում է, որ մեծ թվով քվեներ կստանա, եթե Խամենեին հրապարակավ աջակցի նրան: Թեհրանում խոսակցություններ են պտտվում, որ Ահմադինեժադը ևս վերջին պահին կարող է իր փոքրաթիվ հավատարիմներին համախմբել Ջալիլիի թեկնածության շուրջ՝ հավանաբար վստահ լինելու համար, որ եթե Ջալիլին ընտրվի, իր դեմ իրավական մեղադրանքների՝ որպես ութ տարի նախագահության արդյունքի, ռիսկ չի լինի:

Պահպանողականների վերջին հանրահավաքի ընթացքում երիտասարդ հավատացյալ ընտրողները Ջալիլիի անունն ընդգրկել են հեղափախական հայտնի արտահայտության մեջ՝ «Երբ Ջալիլին գա, կգա նաև Վելայաթի շունչը»: Այն մեջբերում է «Վելայաթ-է-Ֆակիհ»-ից, որի վրա հիմնված է Իսլամական Հանրապետությունը և որով հոգևոր առաջնորդին է վերապահվում բարձրագույն իշխանությունը:

Մյուս երեք պահպանողականների կոալիցիայի կազմում է նաև Թեհրանի հայտնի քաղաքապետը՝ Մոհամեդ Բաղեր Խալիբաֆը, որի անունը գրվել էր Ջալիլիի՝ Թեհրանի կենտրոնում գտնվող մի շարք պաստառների վրա: Խալիբաֆը ինքնակոչ տեխնոկրատ է և իրեն համեմատում է Ամիր Քաբիրի՝ Պարսկաստանի 19-րդ դարի վերափոխիչ գլխավոր վեզիրի հետ, որը սպանվել էր այդ ժամանակ իշխող շահի կողմից:

Խալիբաֆը պահապանողական թեկնածուներից ամենաանկանխատեսելին է. նա հապաղել է 2009թ. դուրս գալ ցուցարաների դեմ: Ավելին՝ անգամ ասել էր, թե այդ տարվա հունիսի խաղաղ ցույցին մասնակցել է 3 մլն մարդ, որը գերազանցում է պաշտոնապես ներակայացված թիվը: Վերջին ամսիներին, սակայն, նա հավատարիմ է եղել իշխող էլիտային՝ իր բառապաշարում ավելացնելով Իսլամական հեղափոխության և Խամենեիի գովքը: Ի դեպ՝ նա ընդգծել է Իրանում ինտերնետ կապի արագության մեծացման անհրաժեշտությունը, քանի որ նախընտրական շրջանում այն դանդաղեցվել է օտարերկրյա չգրաքննվող կայքեր այցելությունը բարդացնելու համար:

Պահապանողական կոալիցիայի երկրորդ կարևոր անձը Ալի Աքբար Վելայեթին է՝ իրան-իրաքյան երկարատև (1980-88) պատերազմի ժամանակ Իրանի արտգոծնախախարարը և հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով երկարամյա խորհրդականը: Նա ծագումով «մոթալեֆեհներից» է՝ շուկայի հարուստ առևտրականներից: Վելայեթիի շանսերը նվազեցին այն պահին, երբ Ջալիլին որոշեց առաջադարել իր թկենածութունը: Շատերի կարծիքով՝ Ջալիլին Վելայեթիին՝ Խամենեիի իրական ընտրությանը, քողարկող ձևական թեկնածու է:

Թեկնածուները մանրակարկիտ անդրադառնում են հարցին՝ ինչպես պետք է Արևմուտքի հետ բանակցեն Իրանի եկարատև միջուկային ծրագրի շուրջ. մինչդեռ ընտրողների համար դա կարող է ամենևին էլ առաջանահերթ խնդիրը չլինել: Ջալիլին խոստանում է հակազդել մեծ տերություններին, Ռոհանին մտադիր է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ միաժամանակ չթուլացնելով բանակցություններում Իրանի դիրքերը: Բոլոր թեկնածուները քաղաքացիական պատերազմում վճռականորեն աջակցում են Սիրիայի կառավարությանը՝ տարածաշրջանում Իրանի կենսական ամենամեծ նշանակություն ունեցող դաշնակցին:

Իշխող էլիտան դեռ պետք է հստակ հայտարարի թեկնածուների հարցում իր նախաընտրությունների մասին: Խամենեին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հաջորդ նախագահը պետք է «կայուն կերպով հակազդի թշնամիների ճնշմանը»՝ նկատի ունենալով Արևմուտքի հետ միջուկային բանակցությունները:

Պահպանողականները քննադատում են Ռոհանիին 2003թ. միջուկային բանակցությունների դադարեցման հարցում եվրոպական կառավարությունների հետ համագործակցելու համար: Խամենենին, իր հերթին, հրապարակավ ափսոսանք է հայտնել այդ զիջումների համար: Ռոհանին, հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում պատասխանելով խնդրի վերաբերյալ հարցին՝ բավական բուռն արձագանքել է. «Այն, ինչ դուք ասում եք, սուտ է, գիտեք, որ դա սուտ է: Հնարավոր է՝ ձեր ականջակալում Ձեզ հետ խոսող անձերը տեղյակ չեն, բայց դուք գիտեք»:

Ռեֆորմիստները հնարավոր է՝ ընդհանարապես չքվեարկեն, քանի որ 2009թ. զանգվածային կորուստների հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են: Մասնակցության ցածր մակարդակը, ամենայն հավանականությամբ, կօգնի ուժեղներին: Ռոհանիի և Արեֆի ակտիվ քարոզարաշավը, որը, թերևս այդպիսին է Ռաֆսանջանիի թեկնածության մերժման արդյունքում, կարող է կանխատեսվածի համեմատ շատ ավելի էֆեկտ ունենալ:

Ավելին՝ ռեֆորմիստական հայացքներ ունեցող իրանցիները կարող են ի վերջո երես թեքել: Հնարավոր է՝ հակասությունները պահպանողականների միջև, թե ով պետք է առաջ տանի իրենց տեսակետը, հաջորդ շաբաթ ռեֆորմիստ թեկնածուին թույլ տան անցնել երկրորդ փուլ, եթե առաջին փուլում որևէ մեկը չստանա ձայների մեծամասնությունը: Ավելին՝ թեև փորձը ցույց է տալիս, որ ոչ խոհեմ է Իրանում նախագահական քվեարկության վրա մեծ խաղադրույքներ կատարել, իշխող կլանը, այնուհանդերձ կփորձի կանխորոշել ընտրությունենրի արդյունքները:

Թարգմանությունը՝ Լիլիթ Միքայելյանի

Շարժանկարը՝ Economist.com