Երևանի կանաչ մակերեսը կկազմի 850 հա. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի 2013թ. բնապահպանական ծրագրով նախատեսված է 3.2 հա նոր սիզմարգեր ստեղծելով, ինչպես նաև անխնամ մնացած կանաչ տարածքների լիարժեք խնամքով` Երևանի սիզամարգային տարածքները համալրել մինչև 12 հա-ով, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Իսակովի պողոտային հարակից թեք լանջին և Հալաբյան փողոցի ձախակողմյան հատվածում սիզամարգային տարածքների ստեղծման աշխատանքներն ավարտվել են, Դավիթ Բեկի փողոցի աջակողմյան հատվածում և Մյասնիկյան պողոտայի 2 կամուրջներին հարակից տարածքում՝ դեռևս ընթացքի մեջ են։

Այս տարի Երևանի ոռոգման ցանցը համալրվելու է 21 կմ-ով։ Ոռոգման նոր ցանց է անցկացվելու հատկապես նորաստեղծ սիզամարգերում, ինչպես նաև անջրդի այլ տարածքներում՝ Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

2013թ. մայրաքաղաքում արդեն տնկվել է 40 հազ. ծառ, այդ թվում` 4 հազ. գնդաձև ակացիա, 1,5 հազ. կիպարիս, 14,5 հազ. հացենի, սոսի, կաղնի, թխկի, վայրի խնձոր, տանձ. տնկվել է նաև 10 հազ. թուփ։ Եվս 7 հազ. ծառ տնկվելու է աշնանը։ Նոր տնկիների կպչողականությունը ներկայիս ժամանակում կազմում է 72 տոկոս։

Երևանի ծաղկային 6.2 հա տարածքներում արդեն տնկվել է 12 հազ. վարդի թուփ և 700 հազ. ծաղկասածիլ, 1 մլն 300 հա-ը տնկվելու են։

2013թ.՝ Երևանը կանաչ տարածքներով համալրելու ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսը կազմելու է 850 հա, որից 188 հա-ն Երևանի 68 այգիներն ու պուրակներն են։