SOCAR-ը հունական գազային DESFA ընկերությունը կգնի €400 մլն-ով. Reuters

Աթենքը մտադիր է գազային DESFA ընկերությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին, վաճառել €400 մլն-ով: Արդյունքում Հունաստանը կվաճառի գազի տարանցմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի 66%-ը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական անանուն աղբյուրները:

Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող պետական մասնկացությամբ Hellenic Petroleum ընկերությանը, 31% բաժնեմասի սեփականատերը կառավարությունն է, որը գործարքից հետո կստանա շուրջ €188 մլն:

Բացի SOCAR-ից՝ DESFA-ի գնման հիմնական հավակնորդ էր համարվում նաև ռուսական գազային հսկան «Գազպրոմը», որը հունական ընկերության դիմաց առաջարկում էր $900 մլն: Սակայն հունիսի 10-ին՝ մրցությին մասնակցելու հայտերի վերջնաժամաետի օրը ինչպես «Գազպրոմը», այնպես էլ ռուսական մեկ այլ ընկերություն՝ «Սինթեզը», հայտ չեն ներկայացրել: «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ իրենք DEPA-ն գնելու որոշումից հետ են կանգնել, քանի որ այն ծանրաբեռնված է բաժանորդների չվճարած պարտավորություններով: