HTC-ն երկու նոր սմարթֆոն է ներկայացրել

Էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերությունը ներկայացրել է երկու նոր սմարթֆոն` Full HD էկրանով Butterfly S-ը և մատչելի Desire 200-ը, հաղորդում է TechCrunch-ը:

Butterfly S-ը HTC-One սմարթֆոնի այլընտրանքային տարբերակն է, որն ունի 5-դյույմանոց էկրան, 1,9 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Snapdragon 600 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն և 16 Գբ ներկառուցված հիշողություններ, երկրորդային` 2,1 Մգպ և հիմնական` Zoe ռեժիմով աշխատող UltraPixel տեսախցիկներ:

Սմարթֆոնն աշխատում է Sense 5.0 ինտերֆեյս (միջերես) ունեցող Android (Jelly Bean) օպերացիոն համակարգով:

Desire 200-ն ունի 3,5-դյույմանոց HVGA էկրան, 1 ԳՀց հաճախականությամբ Snapdragon S1 պրոցեսոր, 512 Մգբ օպերացիոն հիշողություն և մինչև 4 Գբ հիշողության կուտակման սարք:

Butterfly S-ն արժե $766, իսկ Desire 200-ը` $165: Սմարթֆոնների թողարկման հստակ ժամանակահատվածը չի նշվում:

Մեկնաբանել