10 օր շարունակ կորած համարվող Անուշ Բունիաթյանը գտնվել է

Գտնվել է 10 օր շարունակ կորած համարվող 21-ամյա Անուշ Բունիաթյանը. այդ մասին ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում նշել է աղջկա դասընկերուհի Շուշան Թադևոսյանը: Նա հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցների ու մտահոգ քաղաքացիների համատեղ ջանքերով Անուշը գտնվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը՝ հաղորդագրությամբ, իսկ աղջկա հարազատներն ու ընկերները Facebook սոցիալական ցանցում հայտարարության միջոցով հայտնել էին, որ 2013թ. հունիսի 9-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տանից դուրս է եկել և անհայտ կորել:

Մեկնաբանել