Թուրքիայում մեկ տարում ինքնասպանություն է գործել ավելի քան 3 հազ. մարդ

Թուրքիայի վիճակագրական ծառայության (TUIK) տվյալների համաձայն` 2012թ. ինքնասպանություն է գործել 3 225 մարդ, հաղորդում է Firat գործակալությունը: Ինքնասպանություն գործողների 72%-ը տղամարդիկ են, 28%-ը` կանայք:

2012թ. նախորդ տարիների համեմատ աճել են ինքնասպանությունների դեպքերը, 2011թ. օրինակ ինքնասպան է եղել 2 677 մարդ: Վերջին 30 տարիների համեմատությամբ` Թուրքիայում ինքնասպանությունների թիվն աճել է 440%-ով:

Վերջին տասը տարիներին, ընդհանուր առմամբ, Թուրքիայում ինքնասպանություն է գործել ավելի քան 25 հազ. մարդ: Ընդ որում` ինքնասպանությունների թվի աճը համընկնում է երկրի տնտեսական զարգացման հետ:

Ինքնասպանությունների թիվը հատկապես մեծ է թուրքական բանակում: 2012թ. 965 զինվոր է ինքնասպան եղել: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մեկնաբանությամբ` ինքնասպանության հակում ունեն հիմնականում զորակոչային տարիքի անձինք: