Օրենքով անպաշտպան

Հունիսի 20-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, կառավարության շենքի դիմաց կազմակերպել էր բողոքի ակցիա, որով պահանջում էր ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը: Ակցիայի մասնակիցները վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխանցեցին կոալիցիայի պատրաստած պաշտոնական նամակը և նախօրոք կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները: