Շնորհակալագրեր ու պատվոգրեր` բուժաշխատողներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մայրաքաղաքի բժշկական հաստատությունների, այդ թվում` համաբուժարանների ու բժշկական կենտրոնների շուրջ երեք տասնյակ բուժաշխատողների` բարեխիղճ ու անմնացորդ աշխատանքի համար, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Բուժաշխատողներին շնորհավորելով մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին կարևորագույն այս ոլոտում մեծ նվիրումով աշխատելու համար և հավաստել, որ քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո են։

«Վստահ եմ, որ միասնաբար կյանքի կկոչենք բոլոր ծրագրերն ու ստանձնած պարտավորությունները` ոլորտն էլ ավելի կայացած ու կատարելագործված տեսնելու համար»,- ասել է Դավիթ Օհանյանը։