Նախարարը կոտրել է ոտքը ակումբում սեղանի վրա պարելիս

Բրիտանիայի ներգաղթի հարցերով նախարար Մարկ Հարփերը սեղանից ընկել և կոտրել է ոտքը: Միջադեպը տեղի է ունեցել լոնդոնյան ակումբներից մեկում, հաղորդում է Evening Standard-ը: Քաղաքական գործիչն ու Պահպանողական կուսակցության անդամը հաստատել է, որ իր հետ նման բան է պատահել:

Հարփերի խոսքով՝ ինքը պարում էր կնոջ՝ Մարգարեթի հետ և չի հիշում, թե ինչ երգ էր հնչում այդ պահին ակումբում:

«Նա ինձնից շատ ավելի լավ է պարում, ուստի չի ընկել», – ասել է նախարարը:

Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ բժիշկը ոտքին գիպս է դրել և ոտքն այնքան էլ չի ցավում՝ արձակուրդ վերցնելու անհրաժեշտություն չունի:

Նախարարը, Daily Mail-ի հաղորդմամբ, աշխատանքի է գնում հենակներով: Հարփերի գործընկերները խոստովանել են, որ կոտրվածքի հանգամանքները բազմաթիվ կատակների առիթ են տվել:

Հունիսի 24-ին Հարփերը պետք է աշխատանքային այցով Ալժիր մեկներ, սակայն ստիպված էր չեղյալ հայտարարել այցը:

Մեկնաբանել