Fitch-ը գլոբալ տնտեսական աճ է կանխտեսում 2013թ. 2-րդ կիսամյակից

Գլոբալ տնտեսությունը աստիճանաբար կսկսի ամրապնդվել 2013թ. 2-րդ կիսամյակից, որը կշարունակվի 2014-2015թթ.՝ պայմանավորված ԱՄՆ տնտեսության ամրապնդմամբ, իսկ Եվրոպան կհայտնվի «ցիկլային շրջադարձում», ասվում է միջազգային վարկանշային Fitch գործակալության «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում:

Այսպես՝ գործակալության կանխատեսմամբ՝ 2013թ. գլոբալ ՀՆԱ-ի աճը կկազմի 2,4%, 2014թ. 3,1% և 2015թ. 3,2%:

Fitch-ը զարգացած տնտեսությունների համար թույլ աճ է կանխատեսում՝ 2013թ. 0,9%: 2014թ. այն կարագանա մինչև 1,9%՝ գրեթե անփոփոխ մնալով նախորդ՝ մարտյան կանխատեսման համեմատ, և 2015թ.՝ մինչև 2%:

Գործակալությունն իջեցրել է 2013-2014թթ. BRICS-ի երկրների աճի կանխատեսումը: Այսպես՝ 2013-2014թթ. Ռուսաստaնի տնտեսական աճի կանխատեսումը մարտյան կանխատեսման համեմատ իջեցվել է 1,7 տոկոսային կետով՝ մինչև համապատասխանաբար 1,5% և 2%:

2013-2014թթ. Չինաստանի համար Fitch-ը 7,5% աճ է կանխատեսում՝ մարտյան 8%-ի համեմատ, և 2015թ.՝ 7%: Գործակալությունը 2013-2014թթ. Հնդկաստանի և Բրազիլիայի ՀՆԱ-ի աճի կնախատեսումը համապատասխանաբար իջեցրել է 0,8%-ով և 1,1%-ով մինչև 5,7% և 2,5%:

Մեկնաբանել