Alcatel One Touch Idol Ultra-ն՝ արդեն վաճառքում

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել Alcatel One Touch հեռախոսները, այդ թվում՝ ներկայում հասանելի ամենաբարակ՝ Alcatel One Touch Idol Ultra մոդելը, ասված է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածած հաղորդագրությունում:

6,45 մմ հաստությամբ Alcatel One Touch Idol Ultra-ն գործում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա՝ ընձեռելով հաղորդակցման այսօրվա պահանջներին համապատասխան լայն հնարավորություններ, ինչպիսիք են HD տեսանկարահանումը, 8 ՄՊ տեսախցիկը, գերզգայուն էկրանը և շատ ավելին:

Առաջարկվող Alcatel One Touch հեռախոսների մոդելներ և գներ`

Մոդել

Գին

(դրամ)

Alcatel One Touch Idol Ultra

177000

Alcatel One Touch X’Pop

89900

Alcatel One Touch M’Pop

69900

Alcatel One Touch S’Pop

59900

Ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Մեկնաբանել