Մեծ Բրիտանիան՝ օնլայն առևտրի ամենազարգացած շուկան աշխարհում. զեկույց

Մեծ Բրիտանիան գլխավորել է ամերիկյան Cushman & Wakefield ընկերության օնլայն առևտրի ամենազարգացած շուկաների վարկանիշը: Global Perspective on Retail զեկույցը կազմվել է աշխարհի ավելի քան 100 երկրներում մանրածախ առևտրի և ենթակառուցվածքների համեմատության հիման վրա: Ընկերության փորձագետները օնլայն առևտրի շուկայի ծավալները գնահատել են 6 հիմնական ցուցանիշի հիման վրա՝ վաճառքների ընդհանուր ծավալ, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող օնլյան առևտրի ծավալներ, վերջին 5 տարիներին օնլյան առևտրի ծավալների աճը, դրանց տարեկան աճ, ինչպես նաև ընդհանուր աևտրում օնլայն առևտրի մասնաբաժինը:

Ենթկառուցվածքները գնահատվել են 7 ցուցանիշի հիման վրա՝ լոգիստիկայի արդյունավետություն, ցանցային պատրաստվածություն, ինտերնետի մատչում, բջջային սարքավորումների, ինչպես նաև կրեդիտ քարտերի տարածվածություն, էներգետիկ ենթակառուցվածքների վիճակ և ինտերնետ անվտանգությունը: Համեմատության արդյունքում յուրաքանչյուր երկրի համար սահմանվել է 13 կետից կազմված ցուցիչ, որի հիման վրա վարկանիշում բաշխվել են նրանց տեղերը:

Ըստ զեկույցի՝ օնլյան առևտրի աշխարհի ամենախոշոր շուկան ԱՄՆ-ն է՝ օնլյան գլոբալ առևտևի մեկ երրորդով՝ 2012թ. $187 մլն-ով: Չինաստանը օնյլայն առևտրի ամենախոշոր շուկան է զարգացող երկրների շրջանում:

Փորձագետները նշում են, որ զգալիորեն փոխվել է օնլյան առևտրի աշխարհագրությունը, և բջջային սարքավորումներով կատարվող առևտրի աճ է արձանագրվում հատկապես զարգացող շուկաներում: Զեկույցի համաձայն՝ վերջին երեք տարում օնլյան գլոբալ առևտրի տարեկան 18% աճ է արձանագրվել:
«Ինտերնետը անճանաչելիորոն փոխել է գլոբալ մանրածախ առևտրի պատկերը և շարունակում է ակտիվորեն ազդել այս գործըթնացի վրա: Եթե ռիթեյլերներին և դեվելոփերներին հաջողվի հեշտորեն հարմարվել նոր պայմաններին, նրանք կկարողանան ոչ միայն պահպանել առևտրի զգալի աճը, այլև ամրապդնել իրենց դիրքերը ավանդական խանութներում և առևտրի կենտրոններում», -նշել է ընկերության ղեկավար Ջոն Սթրոնը:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ օնլյան առևտրի խոշորագույն շուկան դառնալու ամենամեծ ներուժը Չինաստանն ունի: Ընկերությունում այս շուկայի «ծագող աստղ» են համարում Մալայզիան, որը ներկայում 34-րդ հորիզնականում է, սակայն զարգացած ենթակառուցվածքների և սպառողների մեծ ներուժի պայմաններում նա կարող է զգալիորեն բարելավել իր դիրքերը:

Մեկնաբանել