27 նոյեմբեր, 2019 14:24 Թիվ մեկ օրակարգը Հայաստանն է և վերջ․ զրույց Թաթուլ Հակոբյանի հետ Ինչպե՞ս են փոխվել Սփյուռքում Հայաստանի մասին ընկալումները, պատկերացումներն ու կարծրատիպերը հեղափոխությունից հետո, մտածո՞ւմ են արդյոք Սփյուռքում հայրենադարձության մասին, հնարավո՞ր է ունենալ համահայկական օրակարգ, ի՞նչ ասել է հայկական ինքնություն․ այս հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Թաթուլ Հակոբյանի հետ, որը նոր է վերադարձել եվրոպական շրջայցից՝ դասախոսությունների շարք ունենալով Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի մի շարք քաղաքներում։ 27 նոյեմբեր, 2019 11:33 Երևանը հաստատում է Արաքսի աղտոտման Իրանի մտահոգությունը, քայլեր է ձեռնարկում Անցյալ շաբաթ հայ-իրանական աշխատանքային խումբը Թավրիզում քննարկել է հայկական կողմից Արաքս գետի աղտոտման խնդիրը։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ՍվիլիՆեթին հաստատել է, որ նոյեմբերի 19-22-ին Թավրիզում կայացել է Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի 24-րդ նիստը։

27 նոյեմբեր, 2019 11:05 ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել ԱՄՆ Կոլումբիայի շրջանային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որով ոգեկոչում է Ցեղասպանության 104րդ տարելիցը
Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը
«Խորհուրդը ճանաչում է 1915թ․ Հայոց ցեղասպանության 104րդ տարելիցը, խրախուսում է Կոլումբիայի կրթական շրջանակներին ներառել մարդու իրավունքների, Հայոց ցեղասպանության և ցեղասպանության ժխտման հետևանքների մասին դասավանդում», ասված է բանաձևում։
 
26 նոյեմբեր, 2019 18:05 Դիակիզում․ պատրա՞ստ ենք արդյոք մշակութապես Հայաստանում 2020-ին նախատեսվում է կառուցել երկու դիակիզարան․ այս մասին հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային կազմակերպության (թաղման բյուրո) տնօրեն Արման Իսկանդարյանը։ Նա նշել է, որ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել եզրակացության, որ ՀՀ-ում կա նման պահանջարկ։

ՍիվիլՆեթը թեմայի շուրջ հարցազրույց է արել քաղաքացիների շրջանում, ինչպես նաև զրուցել Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանի և մշակութային մարդաբան Սմբատ Հակոբյանի հետ։
26 նոյեմբեր, 2019 17:00 Լրագրողների փոխայց․ տեսնել Ադրբեջանը ու պատմել իրականությունը Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ։ Թաթուլ Հակոբյանը Ստելլա Մեհրաբեկյանին պատմում է նման այցերի իր փորձառության մասին։ Նրա խոսքով՝ լավ կլինի, որ լրագրողները կատարեն իրենց հանրությունների, այլ ոչ թե պետության պատվերը։
26 նոյեմբեր, 2019 16:56 Ասիական զարգացման բանկը կարագացնի Հյուսիս-հարավ ճանապարհի ծրագրի իրականացումը Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի համար երկրի գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը, որը միտված է տնտեսական դիվերսիֆիկացիայի մեծացմանը և բոլոր հայաստանցիների համար համար տնտեսական աճից օգտվելու ապահովմանը: ԱԶԲ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ բանկը կարագացնի Հյուսիս-հարավ ճանապարհի ծրագրի իրականացումը։

26 November, 2019 15:37 Armenia to Open Crematoria, Though Impact Remains Far from Clear On November 25, Arman Iskandaryan, the director of the Special Population Service, a state organization that manages Armenia’s cemeteries and is colloquially called ‘the funeral bureau,’ announced plans to open two crematoria in Yerevan in 2020. According to Iskandaryan, the crematoria will be financed by two investors, one domestic and one foreign, and will be located on the outskirts of Yerevan, away from residential buildings and agricultural areas. 26 նոյեմբեր, 2019 14:09 Մենք իշխանության հետ առանց կանոնների մարտի մեջ ենք. զրույց Արմեն Աշոտյանի հետ Նախկինում, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, բազմիցս քննադատել է այն ժամանակվա ընդդիմությանը՝ եվրոպական կամ միջազգային այլ ամբիոններից երկրի իշխանություններին քննադատելու համար: Այժմ նախկին նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է Զագրեբում՝ ԵԺԿ համագումարի ժամանակ, քննադատական ելույթ ունենում Հայաստանի գործող կառավարության հասցեին: Ի՞նչ է փոխվել քաղաքական դաշտում, արդյոք ՀՀԿ-ն ընդունո՞ւմ է իր սխալները, ինչպե՞ս է դիրքավորվում այժմ․ այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: 26 նոյեմբեր, 2019 13:33 Հայաստանն աղտոտում է Արաքս գետը. Tehran Times  Հոդվածում հստակ չի նշվում, թե կոնկրետ ո՛ր գործարանների հոսքաջրերի մասին է խոսքը, և արդյոք դրանք կապ ունեն վերջերս Կապանում Ողջի գետի աղտոտման հետ, որը տեղի էր ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով: Հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Խնդիրը քննարկվեց նաև հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարության նիստում:

26 November, 2019 13:15 Nikol Pashinyan Interviewed by Italy’s Biggest Newspaper: Il Corriere Della Sera The interviewer asked about the “aggression of Armenia towards Azerbaijan over Nagorno Karabakh.” To which, Pashinyan spoke of the murder of Gurgen Margarian during a NATO seminar in Budapest, who was killed with an axe by Ramil Safarov, an Azerbaijani military officer. Pashinyan reminded the interviewer that: “A few years after he was sentenced to life imprisonment in Hungary, the Azeri officer was extradited to his country. In his homeland he was accepted as a national hero, received a pardon from President Ilham Aliyev, was promoted and secured an apartment in Baku.”

26 նոյեմբեր, 2019 13:01 Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ 26 նոյեմբեր, 2019 11:37 Քանի դեռ չկա իշխանությունների կամքը, լրագրողների այցերը զբոսաշրջային ուղևորություններ են․ Շահին Ռզաև Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ։ Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։ Հայ և ադրբեջանցի լրագրողները վերջին անգամ փոխադարձ այցելություններ են արել 2002 թվականին։ Ինչպե՞ս ընդունվեց լրագրողների փոխանակման գաղափարը Ադրբեջանում, և որքանո՞վ են նման նախաձեռնությունները արդյունավետ։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է JAM News-ի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևի հետ։ Վերջինս պատմում է նման այցերի մասնակցության իր փորձառության մասին։ 25 նոյեմբեր, 2019 20:26 Ադրբեջանն այս շաբաթ․ կրքեր բլոգերի հարցի ու լրագրողների այցի շուրջ ՍիվիլՆեթն սկսում է Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրադարձությունների շաբաթական ամփոփումների շարք՝ անդրադառնալով ոչ միայն ադրբեջանական լրատվամիջոցներում, այլև սոցցանցերում տեղ գտնող տեղեկատվությանն ու քննարկումներին։ 25 նոյեմբեր, 2019 19:03 Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ
Այս մասին «Հայկական ժամանակ»ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203րդ հոդվածի 1ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար», հավելեց Օհանջանյանը
Սեպտեմբերի 26ին ՀՔԾն հայտնել էր, որ Կոստանյանը Մարտի 1ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15ից 20 օրվա ընթացքում կվերադառնա 
Դրա նախորդ օրը Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաեւ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները
25 November, 2019 18:06 Armenia and Azerbaijan Exchange Journalists, First Time in Over Two Decades For the first time in almost two decades, an exchange of journalists between Armenia, Nagorno Karabakh and Azerbaijan has taken place. Three journalists from Armenia and Karabakh spent four days in Azerbaijan last week, while three Azerbaijani journalists visited Armenia and Karabakh.

25 November, 2019 17:56 The Geneva Conventions at 70: New Challenges of Warfare This year marks the 70th anniversary of the Geneva Conventions. The conventions were created after World War II to establish international rules that apply only in times of armed conflict and seek to protect people who are not or are no longer taking part in hostilities.

Dr. Andrey Kozik, International Committee of the Red Cross Legal Coordinator for Eastern Europe and Central Asia, talks to CivilNet’s Ani Paitjan about the fundamental changes that the conventions brought to conflict zones.