«Բարսելոնայի» մարզիչը լքում է իր պաշտոնը

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան լքում է իր պաշտոնը ծանր հիվանդության պատճառով, հաղորդում է AS կայքը:

«Վիլանովան կշարունակի իր հիվանդության բուժումը: Նա չի կարողանա աշխատել որպես «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ»,-այս մասին Վիլանովայի հրաժարականին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կատալոնական թիմի նախագահ Սանդրո Ռոսելը՝ հավելելով, որ նոր մարզչի անունը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ:

Գլխավոր մարզիչի պաշտոնում Տիտո Վիլանովային առայժմ կփոխարինի Ժոան Ֆրանսեսկ Ֆերերը կամ պարզապես Ռուբին:

Քաղցկեղով տառապող 44-ամյա Տիտո Վիլանովան «Բարսելոնան» գլխավորել էր 2012թ. ամռանը՝ փոխարինելով Խոսեպ Գվարդիոլային:

Մեկնաբանել