Սեյրան Սարգսյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ

Հայաստանի Բանկերի Միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ, հաղորդում են ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսի 26-ից:

Սարգսյանն իր կարիերան սկսել է 1996թ.-ից՝ աշխատելով Հայաստանի և ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի տարբեր կազմակերպություններում: 2006թ.-ից Սարգսյանն ընդունվել է աշխատանքի Հայաստանի Բանկերի Միություն, որտեղ նախ զբաղեցրել է գործադիր տնօրենի, այնուհետև 2006-ից 2011թթ.՝ փոխնախագահի պաշտոնները: Ներկայում նա հանդիսանում է Հայաստանի Բանկերի Միության գործադիր տնօրեն:

Սարգսյանն ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ունի թեկնածուի գիտական աստիճան՝ շնորհված ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կողմից, ինչպես նաև Մագիստրոսի կոչում ԱՄՆ-ի Այովայի պետական համալսարանի կողմից:

Լուսանկարը` 1in.am-ի

Մեկնաբանել