«Մուսուլման եղբայրների» դատավարությունը կսկսվի օգոստոսի 25-ին

«Մուսուլման եղբայրներ» իսլամիստական քաղաքական շարժման ղեկավարների դատավարությունը կմեկնարկի օգոստոսի 25-ին, հաղորդում է BBC-ն:

Ակտիվիստները մեղադրվում են հունիսին տեղի ունեցած մասշտաբային բողոքի ցույցերի ընթացքում բռնության դրդելու և պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի ութ հակառակորդների սպանության մեջ:

«Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Մուհամադ Բադին ներկայում փախուստի մեջ է, մինչդեռ իր երկու մտերիմ օգնականները՝ Հայրաթ Շատերը և Ռաշիդ Բայումին կազմակերպության մյուս երեք անդամների հետ միասին պետք է կանգնեն դատարանի առաջ:

Հատկանշական է, որ այս ընթացքում ամբողջ աշխարհում քաղաքական գործիչները փորձում են հաշտեցման եզրեր գտնել՝ եգիպտական ճգնաժամի լուծման նպատակով:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ուիլյամ Բերնսը երկարաձգել է Կահիրե իր այցը՝ հակամարտող կողմերի հետ ավելի շատ բանակցություններ վարելու համար:

Մեկնաբանել