Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 5-ին կհանդիպեն Մոսկվայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում պայմանավորվել են աշնանը Մոսկվայում Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստ անցկացնել՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Ռուսաստանի նախագահը և Թուրքիայի վարչապետը պայմանավորվել են Մոսկվայում աշնանը Ռուսաստանի և Թուրքիայի միջև Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստն անցկացնել, ինչպես նաև շարունակել միմյանց հետ շփումը Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

G20-ի ֆորումը տեղի կունենա սեպտեմբերի 5-6-ը՝ Սանկտ Պետերբուրգում:

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաև սիրիական հակամարտությանն ու Եգիպտոսում տիրող իրավիճակին:

Մեկնաբանել