Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Ադրբեջանի կողմից ընդգրկվել է այն մարդկանց ցուցակում, որոնց մուտքը երկիր արգելված է, հաղորդում է BBC-ն:
Իսպանացի երգչուհին պերսոնա նոն գրատա է հայտարարվել վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո:
Ադրբեջանն անօրինական է համարում իր հետ չհամաձայնեցված ցանկացած այց Լեռնային Ղարաբաղ:
Ադրբեջանի «սև ցուցակում» ներկայում ներառված է 335 մարդ, այդ թվում՝ իտալացի երգիչ Ալ Բանոն, Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը, մի շարք լրագրղներ և այլոք: