Քուրդ գրող Յաշար Քեմալը պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով

Մշակույթի նախարարությունը որոշում է ընդունել ազգությամբ քուրդ գրող և հրապարակախոս Յաշար Քեմալին շնորհել «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը, հաղորդում են Արևմտահայոց Ազգային Համագումարի մամուլի ծառայությունից:

Յաշար Քեմալը հուշամեդալով է պարգևատրվել հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի և քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության և մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի և գրական վաստակի համար։

«Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը Յաշար Քեմալին է հանձնվելու 2013թ. սեպտեմբերի 4-ին Ստամբուլում։ Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը և Արևմտահայերի Ազգային Համագումարի ներկայացուցիչները։

Յաշար Քեմալին «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ շնորհելու որոշումը կայացվել է Արևմտահայոց Ազգային Համագումարի առաջարկով։

Յաշար Քեմալը այն գործիչն է, ում ջանքերի շնորհիվ 1951–ին կասեցվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։

Մեկնաբանել