Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել են ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլք. հաղորդում է GALA հեռուստաընկերությունը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա չի եղել նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում:
Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ նիստի ընթացքում քննարկվել է Սյունիքի թիվ 38 ԸԸՀ-ում ՀՀԿ մասնակցության հարցը և որոշվել է, որ այս ընտրատարածքում առաջադրվելու է Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:
Լուրն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով:
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 15-ը: ՀՅԴ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածուին, «Հայ ազգային կոնգրես»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Ժառանգություն»-ը դեռ չեն հայտնել իրենց դիրքորոշումը: