Մենք իրավունք ունենք վերլուծել Gmail-ի հաղորդագրությունները. Google

Google-ը հայտարարել է, որ իրավասու է վերլուծել Gmail ծառայության իր օգտատերերի հաղորդագրություները, քանի որ դա հանդիսանում է տեխնոլոգիական գործընթացի մի մասը, հաղորդում է The Guradian-ը:

ԱՄՆ-ի Սան Խոսե քաղաքում Հյուսիսային Կալիֆոռնիաի շրջանային դատարան ուղարկած իր պաշտոնական հայտարարությամբ Google-ն անհամաձայնություն է հայտնում իր հանդեպ առաջադրված՝ անձնական կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ մեղադրանքի առթիվ:

Google-ին հայտ են ներկայացրել մի շարք անձինք, որոնք ընկերությանը մեղադրում են իրենց նամակագրության ավտոմատացված վերլուծության միջոցով անձնական կյանքին միջամտելու մեջ: Դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 5-ին:

Ինչպես նշում է ընկերությունը, Gmail-ում հաղորդագրությունների պարունակության վերլուծությունն իրականացվում է տարատեսակ տեխնոլոգիական նպատակներով, այդ թվում նաև՝ գովազդների նպատակային տարածման համար: Բացի այդ՝ «հաղորդագրությունների վերլուծությունն անհրաժեշտ է նաև սպամ տեսակի հաղորդագրությունները զտելու, համակարգչային վիրուսների տարածումը կանխելու համար»:

Google-ը նշում է, որ Gmail-ի բոլոր օգտատերերը հայտնել են իրենց համաձայնությունը հաղորդագրությունների ավտոմատացված վերամշակմանը` ընդունելով այդ ծառայությունից օգտվելու մասին օգտատիրական համաձայնությունը:

Մեկնաբանել