ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են Ինջիղուլյանի հետ

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները օգոստոսի 20-ին այցելել են օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, հաղորդում է APA գործակալությունը:

Հուսեյնովայի խոսքով՝ այցելությունը կայացել է այսօր՝ օգոստոսի 20-ին: Կոմիտեի ջանքերով` գերեվարված Ինջիղուլյանի ու նրա ընտանիքի միջև տեղեկատվության փոխանակում է տեղի ունեցել:

Մեկնաբանել