Մամեդովի արձագանքը ոչ ադեկվատ էր. մեկնաբանություն ՀՀ նախագահականից

ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի արձագանքը՝ Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը. հաղորդում է Tert.am-ը:

«Պարոն Մամեդովի արձագանքը, իմ կարծիքով, բավականին ոչ ադեկվատ էր, ինչը, միգուցե, ադրբեջանական վերնախավի շրջանում տիրող նյարդային մթնոլորտի արդյունք է: Անճաշակ ու անտեղի զուգորդումներ, մաղձի ու հայհոյանքների հերթական բաժինը՝ համեմված վատ թաքնված սեփական թերարժեքության բարդույթով՝ ամեն ինչ համեմատել Հայաստանի ու հայերի հետ: Թեթև մտավարժանքի պարագայում անգամ բերված «փաստարկներն» ուղղակի պայթում են պղպջակների պես»,- նշել է Ապիտոնյանը:

Լուրն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն անդրադարձել է Սերժ Սարգսյանի օրերս արված այն հայտարարությանը, թե Հայաստանի համար ամենաձեռնտուն կլիներ Իլհամ Ալիևի հաղթանակը հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում: «Սարգսյանը աշխարհին ուզում է ասել, թե իբր Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ինքը՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ: Սակայն բոլորին քաջ հայտնի է, թե ինչ ճանապարհով է ընտրվել Հայաստանի գործող նախագահը… Սարգսյանը փորձում է համոզել սեփական հասարակությանը, որ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Սակայն դա սուտ է»,- ասել է Նամազովը:

Մեկնաբանել