Վերացվել է «Արզնու տոհմային ԹՏԽ»-ի արտադրատեսակների արգելանքը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի այսօրվա՝ օգոստոսի 16-ի որոշմամբ վերացվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրության արգելանքը. հաղորդում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից:

Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենի կողմից Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 15.08.2013 թվականի փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ։

Մեկնաբանել