Ինջիղուլյան. ռազմագերի և քարոզչության գործիք

Ադրբեջանի իշխանությունները համացանցում տեսանյութ են տարածել, որով Caspian International Broadcasting Company-ին տված հարցազրույցում հայ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հայտարարում է, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան: Սրանով փաստորեն ադրբեջանական իշխանությունները հակահայկական քարոզչությունը տեղափոխում են նոր հարթություն:

Ադրբեջանն այս հարցազրույցով հերթական անգամ խախտում է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որով երկրները պարտավոր են ռազմագերուն պաշտպանել հանրության հետաքրքրասիրությունից:

Այս կերպ ադրբեջանական իշխանությունները փորձում են քաղաքական խնդիրներ լուծել:

ՍիվիլՆեթը, չցանկանալով ադրբեջանական քարոզչության մաս կազմել, չի տարածում նյութի հղումը:

Անգլերեն տարբերակը` այստեղ

Մեկնաբանել