«Սպասումից վեր. պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը՝ Երևանում

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը Երևանում կկայանա «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը, որը համատեղ ներկայացնում են Հրանտ Դինքի Հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ը, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները:

Թվով հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք հանդիսանում են Ալեքսեյ Մանուկյանի, Անիլ Չիզմեսիողլուի, Անուշ Բաբաջանյանի, Արիֆ Յամանի, Արմենուհի Վարդանյանի, Դենիզ Պեկիյիսսիի, Էրեն Այթուղի, Մարիաննա Վարդանյանի, Սոֆյա Դանիելյանի և Վոլկան Դողարի համատեղ աշխատանքը, կներկայացվեն հայ hանդիսատեսին:

Փակվելով 1993 թ.` թուրք-հայկական սահմանը շարունակում է բաժանել մարդկանց, գյուղերը, երկաթուղին, երեխաների ծիծաղը և հիշողությունները: «Սպասումից վեր» ցուցահանդեսը պատկերում է Կարս և Գյումրի սահմանային քաղաքների միջև տարիներ շարունակ դադարեցված երկխոսությունը:

Երկաթուղու աշխատողները տարիներ շարունակ սպասել են գնացքի, որն այդպես էլ չժամանեց: Գյումրիաբնակ Կիման սպասել է Թուրքայից հյուրի, ով մի օր կգա և կթակի նրա դուռը: Բայանդուրի երեխաները, ովքեր խախտել են լռությունը իրենց երաժշտությունով, իր պապի հետքերով գնալիս՝ Սոֆիայի ճանապարհը խաչվում է Կարսի բնակիչների հետ, ում գլխին կախված է տեղահանման վտանգը` ըստ քաղաքի բարեկարգման ծրագրի, մի քուրդի և մի հայի պատմություն, ովքեր փորձում էին միմյանց հասկանալ, քանզի երկուսն էլ գտվում էին նույն հետտրավմատիկ վիճակում և կոչ անում բոլորիս լսել, խոսել և գործել սահմանից այն կողմ:

Հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք Երևանում ԱՄՆ դեպանատան աջակցությամբ ցուցադրվելու են 2013թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն), նկարահանվել են «Մուլտիմեդիա երկխոսության համար» ծրագրի շրջանակում, որը հովանավորվում է Նիդեռլանդների Թագավորության գլխավոր հյուպատոսարանի և Բրիտանիայի դեսպանատան կողմից:

Ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր թուրք և հայ երիտասարդ լուսանկարիչների համատեղ արտադրանքի համար՝ պատմությունները պատմելու նոր հնարքներով, բարձրացնել նրանց ձայնը և նպաստել երկու հարևան երկրների երկխոսությանը:

Մեկնաբանել