ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ հնարավոր ուժային օպերացիան Սիրիայում չի հանգեցնի ամերիկյան զորքերի բազմամյա ռազմական արշավի, ինչպես դա տեղի է ունեցել 2003թ. Իրաք մտնելուց հետո, այս մասին նա ասել է PBS հեռուստաալիքի հետ զրույցում, հաղորդում է BBC-ն:
«Եթե մենք ցուցաբերենք չափավոր, օպտիմալ մոտեցում, երկարամյա կոնֆլիկտի մեջ չենք ներքաշվի, չենք կրկնի իրաքյան արշավը, ինչից վախենում են բազմաթիվ մարդիկ: Միևնիույն ժամանակ պիտի լինենք վճռական՝ ուղարկելով հստակ ազդակ՝ դադարեցրեք այդ գործողությունները (քիմիական զենքի կիրառումը)», – ասել է Օբաման PBS-ի եթերում:
Նրա խոսքով՝ հարվածը Սիրիայի վրա դրականորեն կանդրադառնա ազգային անվտանգության վրա, քանի որ «քիմիական զենքն այլևս չի կիրառվի խաղաղ բնակչության դեմ»:
Սիրիայում իրավիճակի հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շրաք լրատվամիջոցներ հաղորդեցին կառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական գրոհի մասին: Ընդդիմության տվյալներով՝ զոհերի թիվը հազարից ավելի է: Դեպքերի նման զարգացումը Արևմուտքին ստիպել է քննարկել սիրիական կոնֆլիկտին հնարավոր միջամտությունը: