Հնարավոր է՝ Իրանի նախագահը սեպտեմբերին այցելի Նյու Յորք

Ընթանում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Նյու Յորք այցի նախապատրաստական աշխատանքները, այցի՝ սեպտեմբերին կայանալու մասին որոշումը կախված է հենց նախագահից: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է իրանական Tasnimnews-ը:

Իրանի նախագահը Նյու Յորք է այցելելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին մասնակցելու համար: Իրանի նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Գլխավոր ասամբլեյի բոլոր նստաշրջաններին մասնակցել է:

Մեկնաբանել