Մուհամեդ Մուրսիին մեղադրանք կառաջադրվի

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին մեղադրանք կառաջադրվի ընդդիմադիր ցուցարարների սպանությունների կոչերի համար, հաղորդում է Reuters-ը:

Եգիպտոսի գլխավոր դատախազը Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» ևս 14 անդամի գործն ուղարկել է Կահիրեի քրեական դատարան: Նրանք մեղադրվում են բռնությունների իրականացման և սպանությունների կոչերի համար:

AFP գործակալության հաղորդմամբ՝ քրեական գործը հիմնականում առնչվում է 2012թ. դեկտեմբերին Եգիպտոսի նախագահի նստավայրի դիմաց Մուսրիի կողմնակցիների և ընդդիմադիրների միջև բախումներին: Ավելի վաղ Մուրսիին մեղադրանք է առաաջադրվել 2011թ. դեպքերի առնչությամբ՝ կապված բանտերի նկատամամբ հարձկումների, դատապարտյալների, ոստիկանների և զինվորականների սպանությունների հետ:  

Մուրսին պաշտոնանկ է արվել 2013թ. հուլիսի 3-ին: