Մերկելի մանյակին Twitter-ում հետևում է 5 հազ. օգտատեր

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մանյակի Twitter-ի էջին հետևողների թիվը հասել է գրեթե 5 հազ.-ի, հաղորդում է Reuters-ը: Այդ մանյակով Մերկելը մասնակցել է առաջիկա խորհդարանական ընտրություններում իր մրցակից Պեր Շտայնբրյուկի հետ հեռուստաբանավեճին:  

Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի երեկոյան: Մերկելը կրել  է սև կոստյում և Գերմանիայի դրոշի գույներով զարդեր, որոնք անմիջապես գրավել են հեռուստադիտողների ուշադրությունը: Deutschland Kette՝ Գերմանիայի մանյակ անվամբ թվիթերյան էջը ստեղծվել է հենց հեռուստաբանավեճի ընթացքում և հեղինակի անունը հայտնի չէ: