Վրաստանի ԿԸՀ նախկին նախագահը՝ նախագահի թեկնածու

«Վրաստանի եվրոպացի դեմոկրատներ» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել է ԿԸՀ նախկին նախագահ Զուրաբ Խարաթիշվիլիի թեկնածությունը հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Խարաթաշվիլիի թեկնածությունը դադարեցվել է օգոստոսի 29-ին: Իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ դիմումով նա խորհդարան էր դիմել օգոստոսի 29-ին:

Ներկայում թեկնածուների գրանցման գործընթացը շարունակվում է, և դիմումների ընդունումը կավարտվի սեպտեմբերի 7-ին: Մինչ սեպտեմբերի 17-ը թեկնածուները պետք է ներկայացնեն գրացնման համար անհրաժեշտ ավելի քան 26 հազ. ստորագրություն:

Մինչ այժմ իր թեկնածությունն արդեն առաջադրել են Գեորգի Մարղվելաշվիլիn (իշխող «Վրացական երազանք»), Դավիթ Բաքրաձեն (ընդդիմադիր  «Ազգային միասնական շարժում» կուսակցություն), Շալվա Նաթելաշվիլին՝ Լեյբորիստական կուսակցություն, Գեորգի  Թարգմաձեն (Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն»), ինչպես նաև Նինո Բուրջանաձեն («Մեր Վրաստան-ազատ դեմոկրտաներ կուսակցություն»):