Apple-ը թողարկել է trade-in ծրագիրը

Apple-ի կողմից կազմակերպված՝ հին գաջեթները հավելավճարի դիմաց նորով փոխարինելու ծրագիրը մեկնարկել է նախորդ ուրբաթ, հաղորդում է Wall Street Journal (WSJ)-ը:

Նշված ծրագիրը սկզբնական շրջանում կգործի միայն ԱՄՆ տարածքում և կվերաբերի միայն Apple սմարթֆոններին: iPhone Reuse and Recycling ծրագրի պաշտոնական թողարկումից հետո հայտնի են դարձել մանրամասները․ փոխանակման ենթակա են միայն ընկերության վաճառասրահներից գնված սմարթֆոնները:

Բացի այդ՝ հին iPhone-ը հնարավոր չէ փոխանակել գումարի հետ, այլ միայն նորի հետ՝ համապատասխան հավելավճարով: